«Բորուսիա»-ն Հյումելսի հարցով առաջարկ չի ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն նշել է, որ գերմանական ակումբը դեռ առաջարկներ չի ստացել Գերմանիայի հավաքականի 26-ամյա պաշտպան Մատս Հյումելսի տրանսֆերի վերաբերյալ:

«Մատսի պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2017-ի ամառը։ Դեռ նրա տրանսֆերի հարցով առաջարկներ չենք ստացել: 2 շաբաթ առաջ Հյումելսը բանակցում էր թիմի մարզական տնօրեն Միխայել Ցորկի հետ։ Մատսը հայտնեց մեզ, թե ինչ է ակնկալում մեզանից»,-  նշել է նա:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Հյումելսն այս մրցաշրջանի վերջում լքելու է Բունդեսլիգան և կարող է տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։




Լրահոս