«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ գործարար Աբրամ Ամիրխանյանի ինքնասպանությունից հետո սկսվել է նրան պատկանող «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի սնանկության գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պարտատերերին, որոնց թվում են բազմաթիվ ֆիզիկական անձինք, բանկեր եւ այլ կազմակերպություններ, ժամանակ է տրվել մինչեւ ապրիլի 3-ը, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց պահանջները:
Այս գործընթացի ավարտից հետո նոր միայն պարզ կդառնա, թե «Լեւոն Ամիրխանյան» ՍՊԸ-ի պարտքերի ընդհանուր չափը որքան է կազմում: Ի դեպ, գործարարի ինքնասպանության փաստի առիթով հարուցված քրեական գործի քննությունը, ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեի վարույթից տեղափոխվել է ՀՀ ազգային անվտագության ծառայության վարույթ: Պատճառն այն է, որ Աբրամ Ամիրխանյանը ինքնասպանություն գործելուց առաջ նամակ էր թողել, որտեղ բազմաթիվ անձանց, այդ թվում՝ պաշտոնյաների անուններ է նշել, որոնց ինքը մեղադրում է իրեն սնանկության հասցնելու մեջ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։