Մոսկվայի «Սպարտակ»-ի շվեյցարացի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինը խոսել է ընդհանուր խումբ վերադարձած Արազ Օզբիլիսի մասին:
«Մարզումից առաջ թիմը ջերմորեն ողջունեց Արազին: Մենք ուրախ ենք, որ նա դարձյալ կարող է աշխատել մեզ հետ: Օզբիլիսն առայժմ մասնակի է մարզվում ընդհանուր խմբում, բայց դա հասկանալի է, քանի որ այդպիսի վնասվածքից հետո պետք է աստիճանաբար մեծացնել ծանրաբեռնվածությունը և համբերատար լինել: Նա պետք է դարձյալ վստահություն ձեռք բերի և հասնի անհրաժեշտ խաղային մակարդակին», – նշել է նա: