Մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կոտայքի մարզպետի պաշտոնանկությունից հետո մյուս մարզպետները շունչները պահած սպասում են, թե ով է լինելու հաջորդը: Մեր աղբյուրները վստահեցնում են, որ կանխատեսումներ անելը դժվար է, ամեն ինչ կարող է փոխվել վայրկյանների ընթացքում, և ճշմարտությունը հասու է մի քանի մարդու:

Ամեն դեպքում, ասում են, սպասվում է առնվազն 4 մարզպետի փոփոխություն, և դա կլինի մինչև ապրիլի վերջը: Մարզպետի պաշտոնին հավանական հրաժեշտ տվողներից են Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի մարզպետները: Թեև Արագածոտնի մարզպետի համար շրջանառվում է ԲՀԿ-ից դուրս եկած, Աշտարակի Ձորափ գյուղում ծնված Արագած Ախոյանի անունը, սակայն երեկ նա կտրուկ հերքեց լուրը»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս