Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,7 տոկոսով. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանում հացի արտադրությունը նվազել է 1,7 տոկոսով: Առաջին հայացքից թվում է, թե այս ցուցանիշն այդքան էլ մեծ թիվ չէ: Սակայն, եթե այդ թիվը դիտարկում ենք այն տեսանկյունից, որ արտադրության անկումը ենթադրում է սպառողների նվազում, այդ ցուցանիշն առավել քան կարևոր նշանակություն է ձեռք բերում: Ի վերջո, հացը այն եզակի մթերքն է, որը, անկախ գնից, միևնույն է՝ սպառվում է: Իսկ եթե հացի արտադրությունը նվազում է, նշանակում է՝ սկսել է նույնքան քիչ սպառվել:

Մասնավորապես, երբ հացի արտադրության 1,7 տոկոսի անկումը վերածում են սպառողի, ապա ստացվում է, որ 2015-ի մարտի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչության թիվը, 2014-ի մարտի 1-ի համեմատությամբ, նվազել է մոտ 51 հազարով: Սա՝ նույն է թե, ասենք, որ անցած տարվա համեմատ Հայաստանի առնվազն 50 գյուղ, կամ ասենք՝ Աբովյան քաղաքն ամբողջությամբ դատարկվել և դարձել է անմարդաբնակ»։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս