Առաջիկա հանդիպումները եզրափակչի կարևորություն ունեն. Խուան Մատա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Խուան Մատան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 31-րդ տուրի` «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղի մասին:

«Մինչև մրցաշրջանի ավարտը մենք ևս մի քանի հանդիպում ունենք, որոնք եզրափակչի կարևորություն ունեն: Ցանկանում ենք եզրափակել ընթացիկ առաջնությունը բարձր հորիզոնականում: Առաջիկայում մեզ սպասվում են «Չելսի»-ի, « Մանչեսթեր Սիթի»-ի և «Արսենալ»-ի դեմ հանդիպումները և  այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի զգոն լինենք»,-  նշել է նա:




Լրահոս