Եմենից տարհանվել է մոտ մեկ տասնյակ հայ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռազմական հակամարտության պատճառով Եմենից տարհանվել են տարբեր երկրների մոտ 250 քաղաքացիներ, այդ թվում հայեր: Տարհանումը կատարվել է ռուսաստանյան օդանավերի կողմից:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Armlur.am-ին փոխանցեց, որ այս պահին հստակ թիվ չկա, թե քանի հայ է տարհանվել Եմենից, սակայն նրանց թիվը կազմում է շուրջ մոկ տասնյակ:

«Հարցում ենք ուղարկել ռուսական իշխանություններին, սպասում ենք պատասխանին»,- ավելացրեց Բալայանը:




Լրահոս