Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը կարող է նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ:
Դորտմունդյան ակումբի ղեկավարները շահավետ պայմաններով պայմանագիր են առաջարկել Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստին:
Նշենք, որ Հյումելսի գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2017 թվականին: Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպումների և մեկ գոլի հեղինակ դարձել: