ԱԱԾ-ն տեղին-անտեղին գործին խառնվելու փոխարեն թող Պերմյակովին բռներ. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էր Armlur.am-ը, այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեսակցության էր մտել ՁՊՎ-ում գտնվող «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանին և նրա թիմակիցներին: Այնտեղից դուրս գալուց հետո Զ. Փոստանջյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ և հայտնեց, որ Սէֆիլյանի և ընկերների տրամադրությունը բարձր էր, իսկ ապրիլի 24-ի հետ կապված նախապես մշակված պլանները նրանք անփոփոխ են թողել:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ ձերբակալվածների առողջական վիճակը նորմալ էր, բռնության հետքեր նրանց վրա ինքը չի նկատել:

Armlur.am-ի հարցին` կայի՞ն արդյոք իրավական հիմքեր ՀԽ անդամներին ձերբակալելու, ինչին պատգամավորը բացասական պատասխան տվեց: Իսկ հարցին` ինչպե՞ս կգնահատի այն երևույթը, որ այս գործին խառնվել է Ազգային անվտանգության ծառայությունը, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «ԱԱԾ-ն տեղին կամ անտեղին գործին խառնվելու փոխարեն թող Պերմյակովին բռներ»: Ապա հավելեց, որ ԱԱԾ-ն ի սկզբանե ձևավավորվել է այլախոհներին հետապնդելու նպատակով:




Լրահոս