Պարզապես երկրորդ նախագահին հիշեցնեմ… . Էդուարդ Շարմազանովը` Ռոբերտ Քոչարյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել է ներքաղաքական և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի: Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ երկրորդ նախագահն առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս գնահատականներով:

Խոսելով Ռ. Քոչարյանի` սահմանադրական բարեփոխումներին վերաբերող դիտարկումների մասին, ԱԺ փոխխոսնակը նշեց. «Սահմանադրական բարեփոխումների մասին մենք մեր կարծիքն ասել ենք և մնում ենք մեր կարծիքին` անկախ ձեր նշած հարգարժան անձի կարծիքից: Բազմակարծություն է, ամեն մեկս ունի մեր կարծիքը: Նա ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, հասարակությունը կորոշի հանրաքվեի արդյունքում»:

Իսկ Քոչարյանի այն դիտարկմանը, որ Հայաստանում չկա կայացած կուսակցություն, որը խորհրդարանական համակարգի պարտադիր պայմանն է, Շարմազանովը հայտարարեց. «Ոչ թե մի կուսակցություն, այլ մի քանի կուսակցություն»:

Ռ. Քոչարյանը նաև տեսակետ էր արտահայտել, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բացասական դեր են կատարել հայ-թուրքական արձանագրությունները: Այս առումով Էդ. Շարմազանովը նշեց. «Պարզապես երկրորդ նախագահին հիշեցնեմ, որ ընդամենը վերջին շրջանում երկու երկիր քրեականացրել է ժխտողականությունը: Կարծում եմ` յուրաքանչյուր ղեկավար կհպարտանար, որ իր կառավարման ժամանակ լինեին պետություններ, որոնք միասնական կքրեականացնեին ժխտողականությունը»:




Լրահոս