Ճապոնական ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով արտահերթ վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնական Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Տոկիոյից Հոկայդո կղզի է թռչելիս եղել, վերադարձել է ու արտահերթ վայրէջք կատարել շարժիչներից մեկի խափանման պատճառով. հայտնում է TBS հեռուստաալիքը:

Միջադեպը գրանցվել է չորեքշաբթի օրը՝ ապրիլի 8-ին: 521 չվերթը կատարող ինքնաթիռը թռչել է Սապպորոյի օդանավակայանից 239 ուղևորով և ինքնաթիռի անձնակազմով: Թռիչքից կարճ անց ինքնաթիռի աջ շարժիչը խափանվել է, և օդաչուն ստիպված է եղել օդանավակայանից արտահերթ վայրէջք խնդրել:

Վայրէջքը եղել է բարեհաջող, տուժածներ չկան:




Լրահոս