Ինչու ՃՈ-ն չի արձագանքել խախտումների վերաբերյալ դիմումին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ Armlur.am-ը գրել էր, «Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանը մեզ տեղեկացրել էր, որ ճանապարհային ոստիկանության տեսուչները մեքենաների մեջ տեղադրած «Իսկրա 1» արագաչափերով սխալ են ֆիքսում արագությունը, ըստ այդմ, խախտում կատարում և ավել արագություն ֆիքսում վարորդների վրա:

Էդ. Հովհաննիսյանը նաև նշել էր, որ իրենք 1 ամիս առաջ դիմել են Ճանապարհային ոստիականության պետին` խնդրելով պարզաբանել դա:

Armlur.am-ին այսօր Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, Պլանավորման, հաշվառման և վերլուծության բաժնի պետ Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց, որ նշված խնդրի վերաբերյալ ՃՈ-ն դիմել է արագաչափերի տեխնիկական սպասարկումն իրականացնող համապաասխան կազմակերպություններին, և հարցման պատասխանները ստանալուց հետո կտրվեն պարզաբանումներ «Աքիլլես» կազմակերպությանը: Դա էր պատճառը, որ Ճանապարհային ոստիկանությունը, 1 ամիս է, չի պատասխանում դիմումին:

Քրիստինա Աղալարյան




Լրահոս