«Եթե թշնամուն հանձնված զինվորը վերադառնա, լապատկա կտանք ու կասենք` փոս փորի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանը, լավ կյանքից չէ, որ սահմանն անցել է: Այս համոզմանն է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը, ում խոսքով` նախ պետք է իմանալ զինծառայողի` նման քայլի դիմելու դրդապատճառները, հետո միայն որոշել` ինչպես պետք է վարվել նրա հետ:

Այդուհանդերձ, Armlur.am-ի հետ զրույցում Կոմանդոսը վստահեցրեց, որ Անդրանիկ Գրիգորյանը դավաճան է. «Նրան մի բան եղել է, որ թողել գնացել է: Մենք պետք է պատճառն իմանանք: Հնարավոր է` նա սթրեսի մեջ է եղել: Դրա ազդեցությունից նա կարող էր ընկերոջը սպանել, ու դա էլ դժբախտություն կլիներ: Հիմա զինվորը նրանց մոտ է, ինչով արդեն ինքն իրեն պատժել է: Հեռու է ծնողներից, բոլոր հարազատներից: Նրան լավ էլ ծեծել-ջարդել են, շոու են արել, շորերը փոխել, ինչ-որ իրեն ասել են, դա էլ կրկնել է»:

Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքով` թեպետ կա հստակ սահմանված միջազգային օրենք, ըստ որի` մի կողմում հայտնված մարդուն չի կարելի տեսանկարահանել, առավել ևս` հրապարակել, այդուհանդերձ, Ադրբեջանի համար գոյություն չունի միջազգային իրավունք և այլն. «Այդ զինվորը դավաճան է, ամենաիրական դավաճանը: Նրա հետ էլ է պետք աշխատել, միգուցե, հնարավոր կլինի նրան վերադարձնել: Բայց նա այնտեղ շատ չի մնա` կա´մ սպանեն, կա´մ էլ այլ բան կլինի: Իսկ եթե վերադառնա, լապատկա կտանք ու կասենք` փոս փորի»,- եզրափակեց Կոմանդոսը:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին` ժամը 13:50-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում,  հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: Դասալքության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ




Լրահոս