Աստղերը բարեհաճ են երկվորյակների նկատմամբ. ապրիլի 9-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ Այսօր եթե անգամ ձեր առջև լուրջ խոչընդոտներ ծագեն, կարող եք չկասկածել, որ դուք դրանք կհաղթահարեք: Դուք ինքնավստահ եք, խոսում եք շատ համոզված ու ծանրակշիռ, ապագայի պլանները ներկայացնում եք այնպիսի խանդավառությամբ, որ դիմացինին ուղղակի դժվար է դրանց հավանություն չտալը: Հատկապես հաջողություն կունենաք հանրային ելույթներում:

Ցուլ Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Երկվորյակներ Աստղերը այսօր բարեհաճ են ձեր հանդեպ, մնում է միայն, որ դուք դրսևորեք ձեզ բնորոշ լրջությունը, համառությունն ու սովորելու ունակությունը: Եթե այսօր ռոմանտիկ հարբերությունների սկիզբ դրվի, կարող եք չկասկածել, որ դրանք կզարգանան ոչ այնպես, ինչպես մինչև հիմա է եղել: Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց, ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը:

Խեցգետին Այսօր շատ բան հնարավոր կդառնա միայն ձեր հաջողակ լինելու շնորհիվ: Այնպես որ ռիսկի գնալու, նոր ուղիներ փնտրելու իսկական պահն է: Մարդիկ, ում հետ այսօր գործ եք բռնելու, այնքան պարզունակ չեն, ինչպես շրջապատին է թվում, սակայն ձեզ կհաջողվի հասկանալ նրանց իրական մտադրությունները: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս:

Առյուծ Այսօր Դուք հատկապես հաջողություն կունենաք կազմակերպչական հարցերում, ժամանակին դրսևորելով լիդերի որակներ: Դուք հավասարը չունեք ընտանեկան կոնֆլիկտները կանխելու և հարթելու մեջ: Միայն ձեզ մոտ է ստացվում սուր անկյունները հարթելը, կուտակված խնդիրները լուծելը, գերազանց խորհուրդներ տալն ու հոգեպես աջակցելը:

Կույս Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները: Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն, պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել: Անգամ ձեր վաղեմի հակառակորդներն այսօր պատրաստ են կանգնելու ձեր կողքին:

Կշեռք Ձեզ լուրջ հաջողություններ են սպասում ֆինանսական գործերում. Այսօր կնքած գործարքները շատ շուտով լուրջ եկամուտներ կբերեն: Բանակցությունները հատկապես հաջող կընթանան կին-գործընկերների հետ, իսկ տղամարդկանց հետ այսօր ավելի լավ է շփվել ոչ պաշտոնական մակարդակում:

Կարիճ Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ’ ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և ոչ մեծ առևտրի և ներդրումների համար օրը առավել քան հարմար է:

Աղեղնավոր Ամենահարմար օրն է զբաղվելու համար այն գործով, որը ձեզ մոտ անմնացորդ հետաքրքրություն է առաջացնում: Դուք գործունյա և խորաթափանց եք, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել նախանշած ուղուց, կամ մոլորության մեջ գցել: Զրույցները շատ կլինեն, և չնայած դրանք կարևոր տեղեկություն չեն պարունակի, այնուամենայնիվ դուք կկարողանաք շրջապատի վրա բարեհաճ տպավորություն թողնել:

Այծեղջյուր Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գալիս, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը ձեզ կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն:

Ջրհոս Ձեր առջև նոր հեռանկարներ են բացվում, մնում է միայն, որ դուք կարողանաք դրանք ճիշտ գնահատել: Վստահեք ձեր ենթագիտակցությանը, սակայն նաև մի զլացեք լսել շրջապատի խորհուրդները: Այսօր կարելի է ֆինանսական հարցեր լուծել, քննարկել սեփականության բաժանման պայմանները: Խնդիրներ կծագեն մտերիմների հետ հարաբերություններում:

Ձկներ Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են մտածում ձեր մասին ուրիշները: Ինչ խոսք, շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը կարևոր գործոն է, սակայն պետք է հասկանաք, որ դա չէր գլխավոր խնդիրը: Օրը կարծես, հատուկ ստեղծվել է այն բանի համար, որպեսզի դուք կարողանաք հաղթահարել ձեր որոշ թուլություններ, ներքին խոչընդոտներ և նորից ձեզ զգաք ուժեղ և լիարժեք մարդ: Ձեր կենսական ներուժը նվազել է, ընկել է նաև օրգանիզմի դիմադրողականությունը:




Լրահոս