Մեր հանդեպ սերը ցնցող է. Քլոե Քարդաշյանը կիսվել է Հայաստան այցի տպավորություններով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Քիմ Քարդաշյանի հետ Հայաստան էր ժամանել նաև հայազգի աստղի քույրը` Քլոե Քարդաշյանը: Վերջինս Instagram-ի իր էջում կիսվել է  տպավորություններով և նշել, թե ոգևորված է:

«Մեր հանդեպ սերն ու դիմավորումը Հայաստանում ցնցող է։ Ես չեմ կարող պատկերացնել ծաղիկների  և ժպիտների այն քանակությունը, որ դուք՝ Հրեշտակներդ մատուցեցիք մեզ։ Այնքան եմ ուզում ցերեկով տեսնել Հայաստանը։ Հույս ունեմ քնել, ոգեւորված եմ, որ այստեղ եմ», – գրել է նա:

Քլոե Քարդաշյան նաև լուսանկար և տեսանյութ է հրապարակել և ընդգծել, թե ուրախ է, որ վերջապես Հայաստանում է գտնվում:

Qim Qardashyan




Լրահոս