Կառավարությունում քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները և Համաշխարհային բանկի ներկայացուցիչները:

Խորհրդակցությանը քննարկվել են ՀԲ-ի փորձագետների կողմից Հայաստանի էներգետիկ ոլորտում իրականացված համալիր վերլուծության արդյունքները՝ մեր երկրի առավելությունները, առկա խնդիրները, հնարավոր մարտահրավերներն ու հետագա քայլերը: Արծարծվել են էներգետիկ անվտանգության ապահովմանը, նոր ենթակառուցվածքների ներդրմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին ծավալուն աշխատանքի համար և ընդգծել, որ կառավարությունը շարունակելու է Հայաստանում էներգետիկ կայուն համակարգի ապահովմանն ուղղված քայլերը: Իր հերթին ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալը շնորհակալություն է հայտնել կառավարությանը և անձամբ վարչապետին արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել ՀԲ-ի պատրաստակամությունը՝ շարունակելու տեխնիկական աջակցության տրամադրումը ՀՀ կառավարությանը:

unnamed (1)

unnamed (2)

unnamed (3)

unnamed




Լրահոս