Ինչպես է ազատ արձակվել ազատամարտիկին ծեծելով սպանած Ջունգլը. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Օրերս ազատության մեջ հայտնված ազատամարտիկ Վարդան Թումանյանին կնոջ և աղջկա աչքի առաջ ծեծելով սպանած Գևորգ Սարգսյանը՝ Ջունգլը, ազատության մեջ է հայտնվել դատաբժշկի Երկրորդ եզրակացության արդյունքում, որը, մեղմ ասած, հեռու է տրամաբանությունից: Ըստ այդ եզրակացության՝ ազատամարտիկի մահը վրա չի հասել ծեծի արդյունքում, նա ի ծնե հիվանդ է եղել այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ: «Սա խայտառակություն է: Աբսուրդ: Իրավապահներն այնքան են շտապել գումարի չափն այնքան գայթակղիչ է եղել որ չեն սպասել փոխեն հոդվածը, ուրիշ հոդվածով մեղադրանք առաջադրեն, նոր բաց թողեն», – մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկի կինը՝ Տանյա Մելքումյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս