Կուբայի ու ԱՄՆ նախագահները պատմական ձեռքսեղմում են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն միմյանց ձեռք են սեղմել ու բարեհամբյուր կերպով զրուցել են Պանամայում «Ամերիկայի գագաթնաժողովի» մեկնարկից առաջ:

Մինչ այդ, նրանք նույն կերպ միմյանց ողջունել էին 2013 թ դեկտեմբեր ամսին՝ հանդիպելով Նելսոն Մանդելայի հուղարկավորության ժամանակ, սակայն չեն շփվել, իսկ պետքարտուղար Ջոն Քերին ընդգծել է, որ հանդիպումը ծրագրավորված չի եղել ու պատահաբար է գրանցվել: Իսկ այժմ երկու երկրների ղեկավարները լիարժեք միջպետական բանակցություններ կանցկացնեն: Սա Կուբայի հեղափոխությունից հետո 56 տարվա ընթացքում առաջին նմանատիպ բանակցություններն են:

ԱՄՆ ու Կուբայի ղեկավարների միջև վերջին շփումը տեղի է ունեցել 1959 թ-ին, երբ նոր իշխանության եկած Ֆիդել Կաստրոն հանդիպել է ԱՄՆ փոխնախագահ Ռիչարդ Նիքսոնի հետ: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցվել են 2 տարի անց:




Լրահոս