Ժողովուրդ. Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլեվ հեռանալ Հայաստանից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Միկա” և “Արմավիա” ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլև հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում:
“Ժողովուրդ”-ին հասած լուրերի համաձայն` Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող “Արարատցեմենտ”-ի մրցակցությանը, որոշել է վաճառել նաև իր “Միկացեմենտ”-ը, սակայն գնորդ չկա: Դե իսկ “Արմավիա”-ի հետ կապված խնդիրները տևական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր ,տրամաբանական ավարտինե, ամենայն հավանականությամբ, իտալական ինչ-որ ընկերություն կգնի “Արմավիա”-ն:
Ըստ շրջանառվող լուրերի՝ “Արմավիա”-ի իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ:




Լրահոս