Ժողովուրդ. Ռոբերտ Քոչարյանը որոշել է չառաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը. նա չի մասնակցելու 2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին:
“Թեեւ շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի:
Իհարկե, փորձեցինք լուրը ճշտել Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ավանդույթի համաձայն, անպատասխան թողեց մեր զանգերը”,- գրում է թերթը:




Լրահոս