Հուշամեդալ` վաստակաշատ բժշկուհուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժիշկ-կարդիոռևմատոլոգ Սարյա Եսայանին հիվանդներն ու այցելուները լավ են ճանաչում ոչ միայն երկարամյա աշխատանքի, այլև նրա նվիրումի, հոգատար ու մասնագիտական բարձրակարգ մոտեցման համար։

Առողջության պահպանման առաջնային օղակում անգնահատելի ծառայության համար ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Սարյա Եսայանին հայտարարվել է շնորհակալություն։ Նախարարն այսօր վաստակաշատ բժշկուհուն պարգևատրեց ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալով։

«Մեզ համար պատվաբեր և ուրախալի է պարգևատրել ռևմատոլոգիայի ոլորտում 43 տարվա փորձ ունեցող բժշկուհու, ով առաջնային օղակում առողջապահական համակարգին, մեր ժողովդրին անգնահատելի ծառայություն է մատուցում» ,- նշեց Արմեն Մուրադյանը:

unnamed (1)




Լրահոս