Buzzfeed կայքն անդրադարձել է հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի այցին Հայաստան:
Լրատվամիջոցը նշում է, որ ռեփերն իր կնոջ և երեխայի հետ գտնվում է Հայաստանում, որտեղ Քիմ Քարդաշյանը նկարահանումներ է կատարում ռեալիթի շոուի համար:
Ներկայացնելով այցի մանրամասները` նշվում է, որ երգիչը երեկ այցելել է «Թումո» կենտրոն, որտեղ սաները նրա համար անակնկալ էին մատուցել:
«Փաստորեն, Հայաստանը աշխարհում այն քիչ վայրերից է, որը կարողացել է ստիպել Քանյե Ուեսթին ժպտալ»,-գրում է կայքը:
«Այս լուսանկարում Քանյեն ևս ժպտում է, իրականում ժպտում է», – զարմանում է կայքը: