Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս