Մեղրիում խորդանոց է փլուզվել. կա տուժած

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից տեղեկանում է, որ ապրիլի 12-ին, ժամը 14.14-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում փլուզվել է տուն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել են Այգեստան փողոցի Ս. Ս.-ին պատկանող տներից մեկին մոտակա չշահագործվող խորդանոցի կառուցատարրերը (35 քմ), ինչից տուժել է Գ. Վ.-ը (ծնվ.1987 թ.):
Վերջինս հոսպիտալացվել է Մեղրու բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:




Լրահոս