Խակասիայում 40 գյուղ մոխրի է վերածվել. կա 15 զոհ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան 1200 այրված տներ, շուրջ 600 տուժածներ, 15 զոհ: Այսպիսին են Խակասիայի ավերիչ հրդեհի հետևանքները: Կրակի հետ պայքարել են ողջ գիշեր ու միայն առավոտյան է ԱԻՆ-ին հաջողվել հանգցնել կրակի բոլոր օջախները: Փրկարարները դեռևս հերթապահում են գյուղերում. ծխացող կառույցները կարող են ամեն վայրկյան նորից կրակով բռնկվել, գրում է 1tv. ru-ն:

Ամեն ինչ սկսվել է կիրակի օրը, հաշված րոպեների ընթացքում հողին են հավասարվել բազմաթիվ փողոցներ: Այժմ արդեն ոչ մի կասկած չկա. աղետի պատճառը մարդկային գործոնն է, ինչ-որ մի տեղ խոտ են այրել, ինչ-որ մի տեղ խուճապից չեն հանգցրել խարույկը: Արդյունքում 4 տասնյակ գյուղերի վայրում այժմ մոխիր է:

Շիրա բնակավայրն այժմ ծածկված է ծխով: Ամենուր հրկիզված տներ են: Քամին չի դադարում սուլել: Ամենուր տների մնացորդները շարունակում են բռնկվել:

Ինչպես պատմում են տեղաբնակները, կրակը եկել է կեսօրին տափաստանից: Կրակն արագ տարածել է քամին: Տները վառվում էին լուցկու նման:

1058126135

1058128529

b692d3336267a8f32f27c08b43_2d31041d

d9af758a59a250e397dba6e75e_2d380421

head_0




Լրահոս