Էտո’Օն մոտ է եղել «Միլան» տեղափոխվելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամերունացի հարձակվող Սամուել Էտո’Օ-ն, ով այժմ հանդես է գալիս իտալական «Սամպդորիա»-ում, ամռանը շատ մոտ է եղել «Միլան» տեղափոխվելուն: Այս մասին պատմել է ակումբի փոխնախագահ  Ադրիանո Գալիանին:

2014թ. օգոստոսին Էտո’Օն ազատ գործակալի կարգավիճակով երկու տարվա պայմանագիր էր ստորագրել «Էվերտոն»-ի հետ: Իտալական լրատվամիջոցներում տեղեկություններ կային, որ հարձակվողի տեղափոխությունը «Միլան» վերջին պահին չեղյալ է համարել ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին: Արդեն հունվարին 34-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվեց «Սամպդորիա»:




Լրահոս