«ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած պետության անդամակցության հայցը, լինի դա Ադրբեջանը, Պակիստանը, Իրանը, Չինաստանը կամ Վրաստանը… Սակայն մեզ համար որոշիչ կլինի նման որոշման գիտակցված լինելն ու կոլետիվ հիմունքներով անվտանգության ոլորտում փաստացի գործելու պատրաստակամությունը: Դա պետք է լինի ոչ միայն պարզապես քաղաքական քայլ, ինչից հետո ոչինչ տեղի չի ունենա, այլ հաշվարկված որոշում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Չինաստանը, Իրանն ու մի շարք այլ երկրներ ՀԱՊԿ հետ համագործակցության հարցում շահագրգռվածություն են դրսևորում:
«ՀԱՊԿ հետ համգործակցության հետաքրքրվածություն կա: Սակայն առավել լուրջ փոխհամագործակցության որոշում նրանք ինքնուրույն պետք է կայացնեն»,- նրան մեջբերում է գործակալությունը: