«Հայերի օրը տոն դարձրեցիր. սա կոչվում է շախ և մատ» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն անդրադարձել է Քարդաշյանների այցին Հայաստան և երեկ Վատիկանում տեղի ունեցած պատարագին: Նա սոցցանցի իր էջում գրել է.

«Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի՝ Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ- Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը։ Անհամատեղելի երկու Երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ Ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը։  Վատիկանում տեղի ունեցածը Հոգևոր աշխարհը ցնցեց Վերեևից՝ տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում։ Քարդաշյանները ցնցեցին մատերիան Ներքևից՝ փոթորկանման արձագանք ստանալով միալիարդավոր հետևորդներից։  Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ!»:

Իսկ Քանյե Ուեսթի` երեկվա համերգին է անդրադարձել երգիչ Արամ MP3-ը: «Քանյե շնորհակալ եմ: Դու հայերի օրը տոն դարձրեցիր: Հուսով եմ՝ կվերադառնաս մեծ համերգով: Գիշերն իսկապես խելահեղ էր», – գրել է նա:

Տեսանյութը` Dailymail




Լրահոս