Երևանցիները` Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցի մասին. հարցում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Քարդաշյան քույրերն ու Քանյե Ուեսթն արդեն Հայաստանում չեն, նրանց շուրջ խոսակցություններն ու քննարկումները դեռ շարունակվում են: Հայաստանում գտնվելու 5 օրերի ընթացքում հայտնի աստղային ընտանիքը բոլորի ուշադրության կենտրոնում էր:

Armlur.am-ը մեր քաղաքացիներից հետաքրքրվեց, թե վերջիններս ինչպես են վերաբերվում հայազգի հեռուստաաստղերի և հայտնի ռեփերի այցին Հայաստան: Կարծիքները միանշանակ դրական էին: Հարցվածները փաստում էին, որ նրանց այցն իսկական PR էր Հայաստանի համար:

Շատերն էին ափսոսում, որ այս օրերին չեն հասցրել լուսանկարվել կամ տեսնել աստղերին, սակայն այցի դրական լինելու մասին բոլորն էին փաստում:

Նաիրա Հովհաննիսյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս