Քիչ առաջ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում գրառում է արել, որում ասվում է հետևյալը. «Ծանր աշխատանքային օրվա ավարտն ազդարարվեց մի անակնկալ տեսանյութով, որ ստացա էլեկտրոնային հասցեիս… 🙂
Հազիվ լսեցի մինչև վերջ… բայց լիաթոք ծիծաղել եմ :)))
Հ.Գ. Hayko Hakobyan ջան, տես, ինչ է դարձել մեր երգը»:
Տեղեկացնենք ԿԳ նախարարը դիմում է երգիչ Հայկոյին, ով կատարում է Ա. Աշոտյանի հեղինակած` «Ինձ խոստացիր» երգը:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Արմեն Աշոտյանը «պաշտոնապես» հանրության դատին ներկայացրեց ստեղծագործության տողերը, իսկ ապրիլի 7-ին` Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, այն կատարվեց Հայկոյի կողմից:
Մի կողմն դնելով խնդիրը, որն այսօր առավել քան հուզում է ՀՀ քաղաքացիներին` կապված հիմնական կրթությունը 12 տարի դարձնելու հետ` նախարարը որոշեց թղթին հանձնել իր խոհերը: Ավելին, լրագրողների հետ զրույցում նա անկեղծացել էր, թե երգն ինքնակենսագրական տարրեր ունի:
Իսկ այսօր Կրթության և գիտության նախարարը սոցցանցի իր էջում հրապարակում է իր երգի նոր` 6.8 ձևաչափով կատարումը, ասել է, թե ռաբիս ոճով` Դռիկ Խչոյի կատարմամբ` մի պահ, կարծես, մոռանալով, որ իր էջը հասանելի է շատերին, առավել ևս իր ներկայացրած ոլորտի ներկայացուցիչներին:
Ամենևին դեմ չլինելով ռաբիս ոճին` պարզապես նկատում ենք, որ նախարարի կողմից դրա պրոպագանդան այնքան էլ գովելի չէ:
Ծանր աշխատանքային օրվա ավարտն ազդարարվեց մի անակնկալ տեսանյութով, որ ստացա էլեկտրոնային հասցեիս... :)Հազիվ լսեցի մինչև վերջ... բայց լիաթոք ծիծաղել եմ :)))Հ.Գ. Hayko Hakobyan ջան, տես, ինչ է դարձել մեր երգը
Posted by Armen Ashotyan on 14 Апрель 2015 г.