Չեմպիոնների լիգա. Կասիլյասը կրկնեց ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը կրկնել է Չեմպիոնների լիգայի «չոր» խաղերի ռեկորդը: Նա «Ատլետիկո»-ի դեմ խաղում կրկին գոլ բաց չի թողել:

Կասիլյասը Չեմպիոնների լիգայում դարպասն անառիկ պահեց 51-րդ անգամ: Այդ ցուցանիշով նա հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հոլանդիայի հավաքականի նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարին:

Նշենք, որ «Ռեալ»-ն ու «Ալետիկո»-ն 0:0 հաշվով ավարտեցին քառորդ եզրափակիչի առաջին խաղը: Պատասխան հանդիպումը կանցկացվի ապրիլի 22-ին արքայական ակումբի խաղադաշտում:




Լրահոս