Վերջին օրերին Արցախի Հանրապետությունում բավական հետաքրքիր հավաքներ են տեղի ունենում: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ երեկ Ստեփանակերտ են մեկնել նաեւ Սերժ Սարգսյանի քավոր Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշ Բարսեղ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը: Նրանք հանդիպել են նաեւ Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրները հաղորդում են, որ Հայաստանից Արցախ մեկնած իշխանական էլիտայի ներկայացուցիչները քննարկում են ՀՀ-ում ստեղծված իրավիճակն ու դուրս գալու ելքերը: Թե ինչ հանգուցալուծում կլինի, առայժմ դժվար է ենթադրել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ