ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրները փոխանցում են, որ վերջին օրերին Մոսկվա մեկնած ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջնականապես կայացրել է իր որոշումը. նա չի մասնակցելու  2013-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին: Թեեւ շատ քաղաքական ուժեր նրա մասնակցությունը չէին բացառում, տարաբնույթ վերլուծություններ էին անում Քոչարյանի հնարավոր վերադարձի շուրջ, սակայն երկրորդ նախագահի մերձավորները պնդում են, որ Քոչարյանն առայժմ մեծ քաղաքականություն վերադառնալու մտադրություն չունի: Իհարկե, փորձեցինք լուրը ճշտել Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն վերջինս, ավանդույթի համաձայն, անպատասխան թողեց մեր զանգերը:




Լրահոս