Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2015 թվականի ապրիլի 7-ի ԱԽ-12-Ե-5 և ԱԽ-12-Ե-6 որոշումներով ներկայացված եզրակացությունները` ո ր ո շ ու մ ե մ.

1. Արթուր ՍՄԲԱՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր՝ դադարեցնելով նրա՝ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

2. Արտակ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. Ապրիլի 16
Երևան
ՆՀ- 272 -Ա




Լրահոս