Ինչպես են իր և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները հարցին Հովիկ Աբրահամյանը դժվարությամբ, բայց պատասխանեց՝ “աշխատանքային”: Պարզ չէ, թե ինչ “աշխատանք” է դա, երբ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանում որևէ գործունեություն չի ծավալում: “Հրապարակ”-ի տեղեկություններով՝ այդ հարաբերությունները բավականին լարված են: Դրանք ավելի են լարվել Օսկանյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների արդյունքում, որովհետև, ինչպես Օսկանյանը, այնպես էլ Քոչարյանը հնարավոր չեն համարել նման զարգացումները: Երեկ լուրեր տարածվեցին, որ Քոչարյանն առաջիկայում հանդես կգա Օսկանյանին առնչվող հայտարարությամբ:
Հրապարակ. Ռոբերտ Քոչարյանի եվ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարված են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ