Մոտակա տարիներին հայաստանցիները ստիպված կլինեն ձգել գոտիները. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ մոտակա տարիներին մենք՝ հայաստանցիներս, ստիպված կլինենք ձգել մեր գոտիները: Նման կանխատեսման համար բազմաթիվ հիմքեր կան։ Ռուսաստանից եկող տրանսֆերտները, որոնցով ապրում են մեր հազարավոր քաղաքացիներ, կրճատվել են տարբեր հաշվարկներով՝ 30-40 տոկոսով: Դրա պատճառը պարզ է՝ Ռուսաստանի ծանր տնտեսական վիճակը, որը, ինչպես հասկացա Պուտինի երեկվա հայտարարություններից, դեռ երկար է տևելու:

Բայց կրճատվել է նաև Արևմուտքի օգնությունը՝ USAID-ի ծրագրերի կրճատումը դրա վառ օրինակն է: Խնդիրը, հավանաբար, ոչ միայն արդյունքների բացակայությունն է և ոչ միայն մեր կտրուկ շրջադարձը դեպի ԵՏՄ:

Խնդիրն այն է, որ մեր վիճակը հնարավոր չէ «դրամատիզացնել» այն աստիճանի, որ դրա դիմաց հաջողվի մշտապես փող ստանալ:

Այնպես որ՝ որևէ տեղից շոշափելի օգնություն սպասելն անիմաստ է: Այս իրավիճակն, անշուշտ, ունի նաև իր դրական կողմերը՝ մարդիկ հույսները դնում են իրենց ներքին հնարավորությունների վրա, մտածում են ոչ թե օգնությունների, այլ ներդրումների մասին: Իսկ դրա համար պետք է առանց որևէ դրամաշնորհի, բացառապես սեփական նախաձեռնությամբ փոխել մաբսային և հարկային օրենսդրությունն ու վարչարարությունը, որպեսզի գործարարները մեր երկրում կարողանան շնչել: Ես այնքան միամիտ չեմ, որ չհասկանամ, թե ինչու նրանք «չեն շնչում»: Բայց երբ հասունանում է օբյեկտիվ անհրաժեշտությունը, վաղ թե ուշ բոլոր արհեստական խոչընդոտները վերանում են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս