Ժողովուրդ. Միկրոավտոբուսում թմրանյութի պատճառով մարդ է մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել թիվ 76 միկրոավտոբուսում: 42-ամյա մի տղամարդ հենց միկրոավտոբուսում հանկարծամահ է եղել: Այդ պահին միկրոավտոբուսը գտնվել է Երեւանի Կոմիտասի պողոտայումև 45 շենքի հարակից տարածքում: Ավելի ուշ թերթը պարզեց, որ մահացողը Հայկ Ազարյանն է, որի տաբատի գրպանից հայտնաբերվել է 4.5 գ կանեփանման զանգված:
Ըստ ամենայնի` Ազարյանի մահվան պատճառը եղել է հենց թմրանյութը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին “Ժողովուրդ”-ի տեղեկությունը` չմանրամասնելով պատճառները, թե ինչու է հանկարծամահ եղել տղամարդը: Միայն նշեցին, թե հանգամանքները պարզվում են: 




Լրահոս