Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց օտարել արտաքին գործերի նախարարության շենքը: Հարցը ներկայացրեց ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը` տեղեկացնելով, որ որոշվում է “ՀՀ կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Կառավարական թիվ 2 մասնաշենքի հասցեում գտնվող 14,241.9 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները և դրանց սպասարկման ու օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել “Տանգո” ՓԲԸ-ին”: Որոշման մեջ նշվում է, որ 2012թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ գույքը գնահատվել է 20 մլրդ 692 մլն 320 հազար ՀՀ դրամ:
Հայտնի է ԱԳՆ շենքի նոր սեփականատերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ