Կազմվել է աշխարհի լավագույն համալսարանների վարկանշային աղյուսակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2012-2013թթ ուսումնական տարում Times Higher Education-ը կազմել է աշխարհի լավագույն 400 համալսարանների վարկանշային աղյուսակը:
Աշխարհի լավագույն համալսարանների վարկանիշը կազմվում է 13 կարևոր ցուցանիշների ուսումնասիրությունից հետո` այդ թվում՝ համալսարաններում դասավանդումը, գիտահետազոտական աշխատանքը, միջազգային գործունեությունը: Դրա հետ մեկտեղ այդ վարկանշային աղյուսակը նախապատրաստելու ժամանակ հարցում է անցկացվում աշխարհի առաջատար 16,5 հզ գիտնականների շրջանում, վերլուծվում են 6 մլն գիտական աշխատանքներ և համաշխարհային լրատվամիջոցներում 50 մլն հիշատակություններ: Լավագույն համալսարան է համարվում Կալիֆոռնիայի տեխնոլոգիական համալսարանը: Երկրորդ տեղը կիսում են Օքսորդի և Ստենֆորդի համալսարանները: Հարվարդի համալսարանը հայտնվել է չորրորդ տեղում:
Ցուցակում ներկայացված են 24 երկրներ: ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից դուրս լավագույն համալսարաններից 12-րդ տեղում է Շվեյցարական ֆեդերալ տեխնոլոգիական համալսարանը, իսկ Ասիայում լավագույնն է Տոկիոյի համալսարանը:




Լրահոս