Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել վաճառել Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության շենքը` ոմն ևևՏանգոևև ՓԲԸ-ին: Ճարտարապետական բացառիկ հուշարձան և Հայաստանի խորհրդանիշերից մեկը համարվող շենքը վաճառվելու է ընդամենը 51 մլն դոլարով: Ըստ մամուլի հրապարակումների` ԱԳՆ-ն դառնալու է հյուրանոց:
ևևՉենք լռելուևև երիտասարդական նախաձեռնությունը խիստ դատապարտում է այս քայլը: Վաճառելով Հայաստանի տնտեսությունը՝ հայրենի իշխանություններն արդեն անցել են պետական և ազգային արժեքները հոթելներ դարձնելուն: Շատ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ն պատերազմ սկսի որևէ երկիրում, քան հյուրանոցի տակ ծախի Պետդեպարտամենտը:
Ամենացավալին այն է, որ սա տեղի է ունենում սերիալներով տարված հասարակության մեծամասնության քար լռության պայմաններում:
“Չենք լռելու” երիտասարդական նախաձեռնություն