ՀՖՖ 13-րդ ժողովից հետո ֆուտբոլի ֆեդերացիայի վերընտրված նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին և խոսեց նաև Հայաստանի ազգային հավաքականի խնդիրների և ապագա մարզչի մասին: Նա նշեց, թե հավաքականում հանդես եկող որոշ ֆուտբոլիստների հետ դժվարություններ կան:
«Ժամանակին մենք ունեինք Քարամյաններ, որ գալիս էին տուրիստի կարգավիճակում: Հիմա էլ մենք ունենք նման մի քանի ֆուտբոլիստներ: Ես խոստանում եմ` մոտ ժամանակներս կկարգավորեմ հավաքականի հատկապես կարգապահական վիճակը: Մենք չպետք է խուսափենք ֆուտբոլիստների հեղինակությունից, անուններից և ցույց տանք հավաքականի դուռը հետևի կողմից, որ նրանք հասկանան` հավաքականը նրանց համար տուրիստական ընկերություն չէ, որ գան ֆեդերացիայի հաշվին իրենց հարազատներին տեսնեն, գնան», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում