Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոն հայտնվել է «Արսենալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրությունների շրջանակում, հաղորդում է Sunday People-ը:
Աղբյուրը հայտնում է, որ մադրիդցիները պատրաստ են 48 մլն եվրոյով բաց թողնել ֆուտբոլիստին: «Ռեալ»-ը մտադիր է այդ գումարն ուղղել Պոգբային ձեռք բերելուն:
Իսկոն այս մրցաշրջանում անցկացրել է 29 խաղ Իսպանիայի առաջնությունում` խփելով 3 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում: