Ապրիլի 23-ին` օրվա երկրորդ կեսին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունենալու Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Սրբադասման կարգը կավարտվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ժամը 19:15 րոպեին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Դա խորհրդանշական թիվ է, որն արտացոլում է 1915 թվականը: Այն լինելու է համազգային լռության րոպե: Այդ լռության րոպեին կնախորդեն Հայաստանի Առաքելական սուրբ եկեղեցու և աշխարհի բոլոր հայկական եկեղեցիների զանգերի գուժկանների 100 հարվածները, որոնք խորհրդանշում են Հայոց ցեղասպանության 100 տարին»,-նշեց նա:
Վ. Սարգսյանը հավելեց, որ զանգերի նախաձեռնությանը միացել են նաև այլ եկեղեցիներ: