Հայոց ցեղասպանության 100 ամյա տարելիցին ընդառաջ` Թուրքիայում սկսել են ճնշել հայերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 լրատվական կայքը, Թուրքիայում հայերի դեմ ճնշումների ալիքը բարձրացել է, երբ ապրիլի 12-ին Վատիկանում մատուցված պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1915 թվականին հայերի դեմ կատարվածն անվանեց 20րդ դարի առաջին ցեղասպանություն:
Կայքը հայտնում է, որ Պապի հայտնի ելույթից հետո Թուրքիայի Ադանա (պատմական հայկական քաղաք Դաշտային Կիլիկիայում) քաղաքի Դումլույան գյուղի 59ամյա Վաննիս Չեթինյանի միակ հայկական ընտանիքը զրկվել է նպաստից: Ընտանիքին նպաստից զրկած տեղական իշխանությունները հայտարարել են. «Սրանից հետո գնացեք նպաստ ստացեք հայկական սփյուռքից»:
Կայքը հայտնում է, որ պապի ելույթից հետո նաեւ աշխատանքից զրկվել է ընտանիքի միակ կերակրողը` Չեթինյանը, քանի որ գյուղի մահմեդական բնակչությունը հրաժարվել է օգտվել գյուղատնտեսական աշխատանքներում նրա ծառայություններից: Չեթինյանը կայքին պատմել է, որ գյուղի դպրոցում, որտեղ հաճախում են իր երկու որդիները, վիրավորում եւ հոգեբանական ճնշումների են ենթարկում նրանց: Երեխաներին ապօրինաբար ստիպում են հաճախել իսլամի դասաժամերին եւ «գյավուր» (անհավատ) են անվանում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում