Եվրոպային «զզվեցրած» Թուրքիան և Հայոց ցեղասպանության ճանաչումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում միջազգային հանրության կողմից Հայաստանի նկատմամբ դրական վերաբերմունքը Թուրքիային հիստերիայի մեջ է գցել, փաստ է: Թուրքիայի` արդեն զավեշտի հասնող ժխտողական քաղաքականությունը, կարելի է ասել, զզվեցրել է միջազգային հանրությանը: Որդեգրած ժխտողական քաղաքականությունը, աշխատում է ի վնաս Թուրքիայի:

Ցեղասպանությունը ճանաչած կամ որևէ դատապարտող բանաձև ընդունած երկրների նկատմամբ Թուրքիայի հոխորտանքները միայն բացասական ազդեցություն են թողնում միջազգային հանրության վրա: Սակայն այդ վերաբերմունքը տևում է ամենաշատը մի քանի ամիս, որից հետո Թուրքիան շարունակում է համագործակցությունը այդ երկրների հետ: Փաստ է, որ Թուրքիան չի խզի հարաբերություններն այն երկրների հետ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, քանի որ ունի տնտեսական, ռազմական շահեր:

Թուրքիայի սպառնալքիներն արդեն լուրջ չեն ընկալվում, կամ, որ ավելի վատ է, միջազգային հանրության համար այլևս ընկալելի չեն, այդ իսկ պատճառով Թուրքիան այլ հնարավորություն չունի, քան շարունակել իր ժխտողական քաղաքականությունը: Այս համատեքստում ևս կարելի է ասել, որ Հռոմի պապի ուղերձը, Եվրախորհրդարանի բանաձևը Թուրքիային «բամփելու» ևս մեկ միջոց է, ոչ թե Հայաստանին շատ սիրելու համար արված քայլեր կամ Վատիկանում Հայաստանի դեսպանատան չարաչարանքների արդյունք:

Հավելենք, նաև, որ ապրիլի 24-ին հնարավոր է, որ Գերմանիան ևս ճանաչի հայոց ցեղասպանությունը: Դա Հռոմի պապի ուղեձից հետո ևս մեկ հարված կլինի Թուրքիային:




Լրահոս