Այս օրերին Հայաստանում է գտնվում հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: Օրեր առաջ Մասիսում նա մասնակցում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշակոթողի բացմանը:
Այսօր էլ Armlur.am-ի թղթակիցը ֆիքսել է, թե ինչպես է հայազգի գործարարը շրջում Երևանում: Նա հանդիսանում է նաև Դիլիջանի միջազգային դպրոցի նախագծի հիմնադիրը:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ հայերի թվին է պատկանում նաև «Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը: Նրա անցած ուղուն Armlur.am-ն արդեն անդրադարձել է:
«Տրոյկա Դիալոգ»-ը Ռուբեն Վարդանյանի առաջին աշխատավայրն էր, որը և դարձրել է նրան միլիարդատեր: «Տրոյկա դիալոգը» նվաճել է շուրջ վեց տասնյակ մրցանակներ, իսկ Ռ. Վարդանյանն անձամբ արժանացել է «Տարվա մարդ» տիտղոսի՝ «Ներդրումային բանկատեր-2003» անվանակարգում, «Դարին» ազգային մրցանակի՝ «Բիզնես-ռազմավարություն» անվանակարգում (2004 թ.), «Ernst&Young» միջազգային մրցանակի՝ «Ռուսաստանի 2004թ. ձեռնարկատեր» անվանակարգում, «Արիստոս-2006» մրցանակի՝ «Ռուսաստանյան բիզնեսի զարգացման գործում ունեցած առանձնակի վաստակի համար» անվանակարգում: