Նոր վարկ` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ  «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ) նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Նախագիծը ներկայացրեց ՀՀ տրանսպրոտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նա նշեց, որ, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև մշակվել է «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար: Համաձայնագրով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել վարկ 150 000 000 ԱՄՆ դոլար` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում Ագարակից դեպի Քաջարան 20,5 կմ. երկարությամբ ճանապարհահատվածի վերակառուցումը իրականացնելու նպատակով:




Լրահոս