Շենգավիթցին տոկոսով փող տվողին խեղդել էր, մարմինը մասնատել և դիակը տեղավորել տակառի մեջ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն արդեն հայտնել էր, որ 2012թ. հուլիսի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում: Ոստիկանությունը Խարբերդի 24 փողոցում հայտնաբերել է Մանանդյան փողոցի բնակիչ, 76-ամյա թոշակառու Գոհարիկ Գասպարյանի մասնատված դին: Տեղեկացանք, որ այդ դաժան սպանության հեղինակը Շենգավիթի բնակիչ 51-ամյա Սամվել Գասպարյանն է, որը թեեւ սպանվածի ազգանվանակիցն է, սակայն նրա հետ որեւէ ազգակցական կապ չունի:

ՀՀ Քննչական կոմիտեն հրապարակել է «ԱՐ» հեռուստաընկերության տեսանյութը, որում ներկայացվում են մեղադրյալի և տուժողի հարևանուհու, ով գործով վկա է ճանաչվել, ցուցմունքները:

Այսպես, 2012թ. հուլիսի 16-ին Երևան քաղաքի ոստիկանության Շենգավիթի բաժնում, հարուցվեց քրեական գործ` սպանության հատկանիշներով: Զոհը` Գոհար Գասպարյանը, վաշխառությամբ վաշխառությամբ զբաղվող տարեց կին էր, ժողովրդի լեզվով ասած` տոկոսով փող էր տալիս: Նրա պարտապաններից էր նաև Սամվել Գասպարյանը, որին 2010-ին 500 հազար դրամ գումար էր տվել` ամսական 10 տոկոս տոկոսադրույքով: Մինչև 2012 թվականի մարտ ամիսը Սամվելը ժամանակին վճարել է տոկոսագումարները, իսկ դրանից հետո չի կարողացել վճարել:

Մի չարաբաստիկ օր Գոհարն անհետացավ: Նրան վերջին անգամ տեսել էր հարևանուհին` իրենց շքամուտքում: «Գոհարին շատ լավ եմ ճանաչել: Նա հարևանուհիս էր: Ճանաչում եմ նաև Սամվել Գասպարյանին, նա մյուս հարևանուհուս փեսան է: 2012թ. հուլիսի 2-ի առավոտյան տեսել եմ Գոհարին, նա ասաց, որ գնում է Սամվել Գասպարյանի տուն: Դրանից հետո նրան այլևս չեմ տեսել: Երկու շաբաթ հետո իմացել եմ, որ հայտնաբերվել է նրա դին»,- Քննչական կոմիտեն ներկայացնում է վկայի ցուցմունքից մի հատված:

44-ամյա Սամվել Գասպարյանը նախկինում երեք անգամ դատապարտված է եղել: Նա ցուցմունք է տվել, թե իր արարքը պահի ազդեցության տակ է արել, սպանելու դիտավորություն չի ունեցել: «Ես նրան չեմ սպանել գումարը տալ չկարողանալու պատճառով, սպանել եմ, քանի որ զայրացած եմ եղել»,- իր ցուցմունքում ասել է մեղադրյալը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով, այն է` սպանություն շահադիտական նկատառումներով: Նա մեղադրվում է նաև 178 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Ավելի մանրամասն` «ԱՐ» հեռուստաընկերության տեսանյութում:




Լրահոս