Հռոմի պապի դեմ թուրքական իշխանությունների քննադատություններից հետո Վատիկանը հայտնել է, որ չի մասնակցելու Գալիպոլիի 100-ամյակի միջոցառումներին։
Թուրքիայի իշխանությունների կողմից Հռոմի պապին Հայոց ցեղասպանության ճանաչման համար սուր քննադատություններից հետո Վատիկանը հայտնել է, որ չի մասնակցելու Թուրքիայում ապրիլի 24-ին Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակի 100-ամյա միջոցառումներին:
Թուրքական «Հյուրիյեթ» լրատվականի փոխանցմամբ՝ Անկարայում Վատիկանի դեսպանատնից հայտնել են, որ Գալիպոլիի ճակատամարտում հաղթանակին նվիրված միջոցառումներին Վատիկանը չի մասնակցելու: Վատիկանը պատճառաբանում է, որ Վատիկանի արդարադատության եւ խաղաղության խորհրդի առաջնորդը, ով պետք է այցելեր Թուրքիա, վատառողջ է: