Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծման և կառուցման վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարության և Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ: Պայմանագրի համար հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված միջպետական հուշագիրը: Հայկական կողմից պայմանագիրը ստորագրել է ՀՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը և չինական կողմից՝ Չժուն Նեն նախագծային ինստիտուտի ներկայացուցիչ Շեն Տաոն:

Պայմանագրով մանրամասն ամրագրվել է երկու կողմերի պարտավորությունները, մասնավորապես չինական կողմի ֆինանսավորմամբ իրականացվում է Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը, շինարարությունը, անհրաժեշտ կահավորումը, իսկ հայկական կողմն ապահովում է համապատասխան շինարարական տարածքների հատկացումը, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև պայմանագրով նախատեսված այլ աշխատանքներ:




Լրահոս